Շինարարական աղմուկ է նաև Կոտայքում, բայց հիմնականում կառուցվում են բազմաբնակարաններ: Երևանի հետ սահմանակից մարզում կառուցվող բնակարանները, բացի տնտեսական էֆեկտից, սոցիալական կարևոր բաղադրիչ ունեն:
Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է, տներն էլ մայրաքաղաքին մոտ են, բայց ավելի էժան:
Մայրաքաղաքից դուրս նոր թաղամասերի կառուցումը կօգնի ոչ միայն ակտիվացնել մարզային կյանքը, այլև բեռնաթափել Երևանը: