Կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել 100 դպրոց-մանկապարտեզի շինարարություն: Մի մասը զրոյից է կառուցվում կամ հիմնովին նորոգվում, մյուսները դառնում են էներգախնայող, որոշները համապատասխանեցվում են սեյսմակայունության չափանիշներին:
Հնգամյա ծրագրով գործադիրը մտադիր է կառուցել ու նորոգել 300 դպրոց և 500 մանկապարտեզ: