Այս տարվանից գործարարները կկարողանան Հայաստան բենզին ներկրել նաև Ղազախստանից՝ առանց այդ երկրին մաքսատուրք վճարելու: Նման համաձայնություն մեր երկիրը միայն Ռուստաստանի հետ ուներ: Նոր ուղղությունը մրցակցություն կառաջացնի, և եթե վառելիքի գները չիջեցնի, առնվազն կզսպի հետագա թանկացումները:
Հայաստան է պատրաստվում գալ նաև հանրահայտ «Շելլ» ցանցը՝ վառելիք ներկրելով Հունաստանից: Այս փոփոխությունները, փորձագետների գնահատմամբ, կակտիվացնեն ու կկարգավորեն վառելիքի շուկան:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան