Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: