ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, շինարարական բաժնի աշխատակիցները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների մասնագետները, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են Մարտունու բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինհրապարակներ` աշխատանքների ընթացքը և որակը գնահատելու նպատակով։
Մարտունու ԲԿ-ում ավարտին են հասցվել երկաթբետոնե հիմնակմախքի կառուցման աշխատանքները։ Իրականացվում են արտաքին երեսպատման, ներքին հարդարման, բարեկարգման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման և այլ աշխատանքներ։
Ընթացքի մեջ են Վայոց ձորի մարզային հիվանդանոցի նկուղի և առաջին հարկի երկաթբետոնե հիմնակմախքների բետոնացման աշխատանքները, ինչպես նաև կաթսայատան ծածկի սալի շինարարական աշխատանքները։
Կապալառու կազմակերպության պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ՝ իրականացվելիք աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու վերաբերյալ։