Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ռազմավարական առաջնահերթություն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ելույթ ունենալով «Շանգրի Լա երկխոսություն» անվտանգության ամենամյա խորհրդաժողովում։
Ինչպես պարզաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, այդ պատճառով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ նախագահը, փոխնախագահը, պետքարտուղարը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, կանոնավոր այցեր են կատարում տարածաշրջան:
Օսթինի խոսքով՝ ԱՄՆ քաղաքականությունը հիմնվում է այն գաղափարի վրա, որ 21-րդ դարում հենց այս տարածաշրջանն է ամենամեծ ազդեցությունն ունենալու աշխարհի զարգացման հետագծի վրա: Օսթինը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ այդ տարածաշրջանին կենտրոնական տեղ կհատկացվի: