Հունիսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրավերով Երևանում անցկացվելիք «Գիտության և գործարարության օրեր» միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը ներկա է գտնվել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի 2022 թ.-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը և հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Հավատացեք ինքներդ ձեզ և ձեր ձայնին. Դուք եք ներկայացնում այն սերունդը, որն առաջնորդելու է դեպի այնպիսի խնդիրների լուծում, ինչպիսիք են անարդար քաղաքականությունը, բազմազանության, ներկայացվածության ու հասանելիության բացակայությունը, որոնց հետ վաղուց է առնչվում հասարակությունը»,-նշել է նա։
Ի թիվս ՀԱՀ մագիստրատուրայի շրջանավարտների` ավարտական դիպլոմ է ստացել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Օհանես Տաղդուերինյանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը: