Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հայտնել է երկրի զինված ուժերի կորուստների թիվը։
«Հակամարտության սկզբում օրական միջինը զոհվում էր 100 մարդ»,- նշել է պաշտոնյան:
Նա հաստատել է, որ ուկրաինական բանակը, ընդհանուր առմամբ, կորցրել է մինչև 10 հազար զինվոր: Արեստովիչը քննադատել է արևմտյան դաշնակիցներին՝ Կիևին չափազանց դանդաղ զենք տրամադրելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ օրական զոհվում է մինչև 100 զինվոր, վիրավորների թիվը հասնում է 500-ի։
Նշվում է նաև, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ի պատասխան երկրից 18-60 տարեկան տղամարդկանց ելքի արգելքը վերացնելու մասին միջնորդագրի, նշել է, որ սահմանափակումները կչեղարկվեն միայն ռազմական դրության ավարտից հետո։