Իսրայելի ինքնաթիռների հարվածների հետևանքով վնասվել է Դամասկոսի օդանավակայանը, այդ թվում՝ թռիչքուղիները՝ հայտնել են Սիրիայի տրանսպորտի նախարարությունից:
Նշվում է, որ շարքից դուրս բերված թռիչքուղիները զգալիորեն վնասվել են մի քանի վայրերում, տուժել է նաև օդանավակայանի լուսավորությունը: Թռիչքները չեղարկվել են:
Սիրիան Իսրայելին մեղադրել է ագրեսիայի մեջ: Նախարարության հայտարարության համաձայն՝ ավիահարվածի թիրախը եղել է հենց Դամասկոսի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքը։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը Իսրայելին մեղադրել էր Դամասկոսից հարավ հրթիռներով հարվածներ հասցնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս դատապարտել է Իսրայելի գործողությունները։