ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում ծանոթացել է Այնթափ-Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության, Եղեգնավան-Այգավան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
«Չնախատեսված կանգառ ունեցա նաև Նոր Կյանք համայնքում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ:
Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Վարչապետն այցի շրջանակում ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի իրականացման ընթացքին: