Դիմորդները վաղ առավոտյան արթնացել, քննական կենտրոն են շտապել: Միասնական քննությունների երկրորդ օրն է, հերթը՝ օտար լեզուներինը:
Նախ գրանցվում են, քննասենյակ մտնելուց առաջ էլ պայուսակները, բջջայիններն ու սմարթ ժամացույցները նախատեսված հատվածում թողնում:
Քննասենյակ թույլատրվում է միայն ջուր ու քաղցր տանել: Համար 135 դպրոցում 160 դիմորդ է քննություն տալիս, բոլորը՝ անգլերեն: Իսկ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անգլերեն հանձնողների թիվը 5587 է, 96 հոգի գերմաներեն են նախընտել, 65-ը՝ ֆրանսերեն, երկուական դիմորդ էլ՝ իսպաներեն ու իտալերեն: Պարսկերեն հանձնողներ այս տարի չկան, նախորդ տարի երկուսն են եղել: Ռուսերենն էլ կհանձնեն քննական վերջին օրը՝ հունիսի 24-ին:
Նինան անգլերեն է ընտրել: Երևանի պետական համալսարանի դիմորդ է, հոգեբան է ցանկանում դառնալ:
Նինա Պետրոսյան (դիմորդ) - Եթե ամե ինչ լավ ստացվի, գերնպատակը կլինի այնպես անեն, որ երջանիկ մարդիկ շատ լինեն;
Լևոնն էլ ծրագրավորողի մասնագիտությունն է ընտել: Սլավոնական համալսարան է դիմել: Կողմնորոշվելիս նախասիրություններից բացի նաև աշխատաշուկայի պահանջարկն է հաշվի առել:
Լևոն Բակալյան - Ծրագրավորողը ազատություն ունի՝ աշխատել տարբեր երկրներից Այդ մասնագիտությունների համար կա պահանջարկ:
Այս քննական կենտրոնում երկու բացակա ունեին: Նրանք երկրորդ փուլին մասնակցելու համար պետք է դիմեն հանձնաժողովին: Մինչև այդ այստեղ քննության մեկնարկից առաջ նախ կարգը ներկայացրին:
Օտար լեզուների քննության տևողությունը մյուս առարկաներից տարբերվում է: 3 ժամի փոխարեն դիմորդները թեստը լրացնելու համար 2.5 ժամ ունեն: Որոշումը կայացնելիս նախորդ տարիների փորձն են հաշվի առել:
Արշալույս Գալստյան (թիվ 135 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար) - Օտար լեզուների դեպքում դիմորդները հեշտությամբ են հաղթահարում:
Իսկ նրանք, ովքեր քննության ավարտից հետո արդյունքից դժգոհ կլինեն, երեք օր հետո կարող են դիմել բողոքարկման հանձնաժողովին: Ի դեպ՝ այս տարի քննությունների կարգում փոփոխություն է եղել:
Մինչ քննությունն ընթանում էր, ծնողները դպրոցի տարածքից չհեռացան: Տեսախցիկների օգնությամբ հետևեցին քննության ընթացքին: