ՌԴ-ում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ ուկրաինացի զինյալները արգելափակվել են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ազոտ» քիմմիավորման տարածքում գտնվող ուկրաինացի զինյալները բանակցության հնարավորություններ են փնտրում: Սակայն այդ փոքր խմբավորումն այլևս չի կարող լքել ձեռնարկությունը: Նրանց համար կտրվել են նահանջի բոլոր ուղիները»,- գրել է Միրոշնիկը:
Նրա խոսքով՝ «զինյալների առանձին ներկայացուցիչներ փորձում են կապ հաստատել դաշնակից ուժերի հետ և ինչ-որ պայմաններ առաջ քաշել»։ «Նրանց բացատրում են, որ ոչ մի պայման չի ընդունվելու, պետք է զենքերը վայր դնեն ու հանձնվեն, այլ տարբերակ չկա»,- հավելել է դեսպանը։
Միրոշնիկը նշել է, որ «Ազոտ» գործարանում կան նաև քաղաքացիական անձինք, նրանց ճշգրիտ թիվը, սակայն, դեռևս հայտնի չէ: