«Կամուրջշին» ՓԲԸ-ն Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 14+796 հատվածում իրականացնում է կամրջի հիմնանորոգման աշխատանքներ։
Իրականացվելու են հենարանների վերականգնման, թռիչքային հեծանների տեղադրման, մայթերի կառուցման, ջրամեկուսացման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2022 թ․ նոյեմբերի 30-ը։
Կամրջի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վերոնշյալ ավտոճանապարհի երթևեկության աջ ուղղությունը դեպի Սևան նախատեսվում է փակել մինչև օգոստոսի 22-ը։
Դեպի Երևան երթևեկության աջ ուղղությունը նախատեսվում է փակել օգոստոսի 22-ից մինչև նոյեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։