«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնում են՝ 42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ էր տեղափոխվել հիվանդանոց։
Պարզվել էր՝ տուժողը ավտոբուսի վարորդ է։ Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել, ուղևորը դանակահարել էր վարորդին։
Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են կասկածվողի ինքնությունը։ Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվել ու ձերբակալվել է։