ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ոլորտային 17 ընկերություններ հունիսի 15-18-ը կմասնակցեն Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառմանը՝ VivaTech միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:
Տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություններ հանդես կգան «Հայաստան» միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ կմասնակցեն միջոցառմանը՝ հնարավորություն ունենալով գրավել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների ուշադրությունն ու հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել: