ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ Ներկայացուցիչների պալատ և Սենատ են ներկայացրել օրինագիծ՝ արաբական մի քանի երկրների և Իսրայելի համար հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին՝ Իրանին հակազդելու նպատակով։ Փաստաթղթի տեքստը հրապարակել է սենատոր Ջոնի Էռնստը՝ գրում է ТАСС-ը։
Օրինագիծը առաջարկում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը համագործակցի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի դաշնակիցների հետ՝ հակահրթիռային պաշտպանության համակարգի միասնական «ճարտարապետություն» ստեղծելու հարցում։ Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են ստեղծել «ինտեգրված հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ներուժ»՝ տարածաշրջանի երկրներն Իրանի «թևավոր և բալիստիկ հրթիռներից, անօդաչու թռչող սարքերից ու հրթիռային հարձակումներից պաշտպանելու և այլ նպատակների համար»։ Այս կերպ պետք է ապահովվի Սաուդյան Արաբիայի, Կատարի և Պարսից ծոցի այլ երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի և Իսրայելի պաշտպանությունը։