Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը հետաձգվել է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարան գրություն է ստացվել, որ վիրահատության համար Հովսեփյանը մայիսի 30-ին տեղափոխվել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»:
Հիշեցնենք՝ Հովսեփյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության, կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, մի քանի դրվագներով փողերի լվացման համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան