2022 թվականի հունիսի 9-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։