Շիրակի մարզի Աշոցք և Անի համայնքների 8 բնակավայրերում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն խմելու ջրի մատակարարման, ինչպես նաև ջրահեռացման ցանցի կառուցման, նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Ծրագրերի ընդհանուր արժեքը 380 մլն դրամ է, գումարի 70 տոկոսը կհատկացնի Կառավարությունը, համայնքային բյուջեներից կտրամադրվի միայն 30 տոկոսը։
Կառուցվող, նորոգվող ջրամատակարարման ցանցի ընդհանուր երկարությունը կկազմի 21,2 կմ։