Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 8-ին երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն և պետական բարձր պարգևներ հանձնել Հայկական հեռուստատեսության աշխատակիցներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և նվիրումի համար Մովսես Խորենացու մեդալներ է հանձնել հաղորդավարներ Արտավազդ Եղոյանին, Կարեն Քոչարյանին և կինոյի ու կրկնօրինակման բաժնի կրկնօրինակման ռեժիսոր Հասմիկ Մարգարյանին:
Տևական դադարից հետո Առաջին ալիքի եթեր է վերադարձել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը, և այդ կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության մեծ էկրանի միջոցով Հանրապետության նախագահը և միջոցառմանը ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել են Շոտլանդիա-Հայաստան խաղին։