Արդիական է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված Արցախի մշակութային և կրոնական բազմաթիվ հուշարձանների պահպանման խնդիրը: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ես ընդգծել եմ, որ ադրբեջանական կողմից վանդալիզմի և պղծման գործողությունների ֆոնին այս հարցը պահանջում է անհապաղ միջազգային ներգրավվածություն:
Չենք կարող չնշել նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայատյաց և ծավալապաշտական հռետորաբանությունը, շարունակական սադրանքները և հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները»,- ասաց Միրզոյանը: