Թուրքիան չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից՝ Իզմիրում «Efes-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:
«Հունաստանին կոչ եմ անում զերծ մնալ Էգեյան ծովի կղզիներում ռազմականացումից: Չեմ կատակում, այս ամենը կարող է ավարտվել աղետով»,- զգուշացրել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան մոտ ապագայում ավարտին կհասցնի Սիրիայի սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության միջանցքի ստեղծման աշխատանքները։
Սիրիայի նախագահը RT հեռուստաալիքի հետ հարցազրույցում չի բացառել սիրիական և թուրքական բանակների ուղիղ առճակատման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Սիրիան կգնա նման բախման, եթե տեղի բնակչությունը պատրաստ լինի դիմադրություն ցույց տալ թուրքական ուժերին, և ռազմական առճակատման համար համապատասխան պայմաններ ստեղծվեն: