Վրաստանն Ուկրաինային սպառազինություն չի փոխանցում, որպեսզի ապահովագրի իրեն նոր հակամարտության վտանգից։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
«Կարծում ենք, որ Ուկրաինային սպառազինություն չփոխանցելով՝ մենք պաշտպանում ենք Վրաստանի քաղաքացիների շահերը և ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ավելի շատ կհարվածեն հենց Վրաստանին: