Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը:
«Ես «Ժողովրդական միության» թեկնածուն եմ, ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա հունիսին»,- հայտնել է Էրդողանը:
«Ժողովրդական միությունից», որի մեջ մտնում են «Ազգայնական շարժում» կուսակցությունը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ավելի վաղ հայտնել էին, որ գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու են գործող նախագահի թեկնածությունը:
Ընդդիմությունն ավելի վաղ բազմիցս պահանջել է Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն իշխանություններն ի պատասխան հայտարարում են, որ դրանք տեղի կունենան նախատեսված ժամկետներում՝ հաջորդ տարվա հունիսին։