ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր արձանագրել ենք միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Երկկողմ օրակարգի հետագա առաջմղման համատեքստում դրական ենք գնահատել մեր ռազմավարական դաշինքի առկա բոլոր մեխանիզմների արդյունավետ աշխատանքը, ներառյալ՝ առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի վաղվա նիստին ընդառաջ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել մեր սերտ համագործակցության հարցերին նաև ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ ներկայումս նախագահում է Հայաստանը»,- ասաց Միրզոյանը:
Կողմերը քննարկել են նաև գործակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: