Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհետ կորելու մասին:
Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:
Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:
Հանգամանքները պարզվում են: