Եվրասիական տնտեսական միությանը կարող են անդամակցել այնպիսի երկրներ, որոնք երբևէ չեն եղել Խորհրդային Միության կազմում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ «Ղազախստան և Ռուսաստան. ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդիական ուղղությունները» համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը որևէ երկրի ոչինչ չի պարտադրում, իսկ ԵԱՏՄ-ն չի ենթադրում տարածաշրջանի «վերախորհրդայնացում» և Խորհրդային Միության վերականգնում:
«ԵԱՏՄ-ին պետք է վերաբերվել որպես ինտեգրացիոն միավորում, որի հիմնական նպատակը Եվրասիայում ներդաշնակ տնտեսական հարաբերությունների ձևավորումն է՝ անդամ երկրների անկախության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Ուստի չպետքչէ զարմանալ, եթե մի օր ԵԱՏՄ անդամ դառնան երբեք ԽՍՀՄ-ի մաս չկազմած պետություններ»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։