Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում հակամարտության 105-րդ օրն ուղերձով դիմել է ուկրաինացիներին:
«Սևերոդոնեցկը դեռևս Դոնբասում առճակատման էպիկենտրոն է: Այնտեղ վճռվում է Դոնբասի ճակատագիրը։ Պաշտպանում ենք մեր դիրքերը և զգալի կորուստներ հասցնում հակառակորդին: Շատ կատաղի պայքար է ընթանում, թերևս՝ ամենադժվարը այս պատերազմի ընթացքում»,- մանրամասնել է նախագահը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Լուգանսկի Սևերոդոնեցկ քաղաքի բնակելի թաղամասերն ամբողջությամբ անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Նրա խոսքով՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 97 տոկոսն արդեն ռուսական վերահսկողության ներքո է: