Մոսկվան բարձր է գնահատում Երևանի հետ դինամիկ և բովանդակալից քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք կարևորում ենք հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային-քաղաքակրթական կապերը, հոգևոր մտերմությունը։ Եվ մենք մշտապես անշահախնդիր աջակցություն ենք ցուցաբերել միմյանց դժվարին ժամանակներում։ Բարձր ենք գնահատում նաև դինամիկ, բովանդակալից քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով»,- ասել է ՌԴ գլխավոր դիվանագետը: