Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման ծրագրի (TAIEX) հետ համատեղ անցկացրել է «Խելացի ռիսկերի կառավարման իրականացման» վերաբերյալ երկօրյա աշխատաժողով։
Փորձագիտական առաքելության նպատակն է ՊԵԿ-ին տրամադրել տեխնիկական աջակցություն «խելացի» ռիսկերի կառավարման ոլորտում։
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի մասնակցությամբ քննարկվել են արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառման գործնական օրինակներ՝ ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման և մաքսային հսկողության համար, ինչպես նաև մաքսային ռիսկերի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի վերաբերյալ հարցեր։
Աշխատաժողովին ներկայացվել են մաքսային արժեքի ռիսկի ցուցանիշների մշակման և կառավարման, ապրանքների դասակարգման ավտոմատացման վերաբերյալ ժամանակակից լուծումները։