Պետդուման ցանկանում է ազգայնացնել Ռուսաստանի և Դոնբասի տարածքների գնդակոծմանը մասնակցած ուկրաինացի պաշտոնյաների և զինվորականների ակտիվները՝ հայտնում է Известия-ն։
Պատգամավորների կարծիքով՝ Կիևի գործողություններն արժանի են Ռուսաստանի Դաշնության համաչափ արձագանքին։
Նշվում է նաև, որ բռնագրավված ակտիվները պետք է օգտագործվեն որպես փոխհատուցում Ռուսաստանի, Դոնեցկի և Լուգանսկի տարածքների հրետակոծությունից տուժած բնակիչներին:
Պարբերականի համաձայն՝ առաջարկը պաշտպանել են Պետդումայի խմբակցություններում։ Միևնույն ժամանակ, ստորին պալատը մատնանշում է իրավական մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա պահպանել մասնավոր սեփականության ինստիտուտը։