Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման էին եկել Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի մի քանի բնակիչներ։
Նրանք գյուղի կյանքի կազմակերպման, գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ անասնապահությանն առնչվող մի շարք մտահոգություններ ունեին, որոնք ցանկանում էին փոխանցել մարզպետին։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Բարձրաձայնված խնդիրների մեծ մասին Ռ․Ղուկասյանը տեղյակ էր ու հնարավոր լուծումների վերաբերյալ խոսեց ներկաների հետ։
Հողային ու այլ հարցերի շուրջ մարզպետարանը մասնագիտական ուսումնասիրություն կկատարի և արդյունքների մասին կհայտնի քաղաքացիներին»,- նշված է գրառման մեջ։