ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Շուշանիկ Ներսիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում։
Ներսիսյանը այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի օգոստոսի 24-ից: