Հունիսի 7-ին, ժամը 21։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1999 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճի մեջ. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: