Կգործարկվի Զապորոժիեի մարզի և Ղրիմի միջև բեռնատար ու մարդատար երկաթուղային հաղորդակցությունը՝ РИА Новости-ին հայտնել է շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Ղրիմի հետ ավտոբուսային, բեռնատար և մարդատար երկաթուղային կապերը կվերականգնվեն, ինչը զգալիորեն կթեթևացնի ավտոմոբիլային անցակետերը»,- ասել է աղբյուրը։
Երկաթուղային հաղորդակցությունը երկու շրջանի միջև ընդհատվել էր ութ տարի առաջ՝ Կիևի իշխանությունների որոշմամբ, որով նախատեսվել էր կազմակերպել Ղրիմի տրանսպորտային շրջափակումը Խերսոնի շրջանի հետ սահմանին։
Ռոգովը նաև նշել է, որ շուտով զապորոժցիները կստանան ռուսական անձնագրեր։ Նրա խոսքով՝ որոշում է կայացվել Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիեի շրջանի Ազովյան հատվածը։ Միաժամանակ Կիևի իշխանությունների վերահսկողության տակ է մնում տարածաշրջանի ամենամեծ քաղաքը՝ Զապորոժիեն։