Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան:
«Զվարթնոց» оդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ:
Հունիսի 10-ին Սերգեյ Լավրովը Հայաստանում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: