Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈ» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ նման իրավախախտումների համար Հանձնաժողովի կողմից 2022 թվականի ապրիլի 5-ին «Արզնու Տոհմային ԹՏԽ» ՓԲԸ-ի և «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի, իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին՝ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ, և հանձնարարվել է շտկել թույլ տրված խախտումները։