Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին՝ շնորհավորելու այդ բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Նրանք քննարկել են ավանդական բարեկամական ամուր հիմքերի վրա գտնվող միջխորհրդարանական կապերի հետագա խորացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ։