Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը իրականացվելու է բուժաշխատողների հավաստագրման ամբողջական ծրագրի ներդրումը: Այս մասին ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մինչև 2023 թվականը մոտ 30000 բուժաշխատող, որոնք ակտիվ կլինիկական գործունեության մեջ են գտնվում, թարմացնելու են գիտելիքները և ստանալու հավաստագրեր, որպեսզի իրավունք ունենան բժշկական գործունեություն իրականացնել»,- ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ սա ուղիղ ազդեցություն է ունենալու բժշկական օգնության որակի վրա:
«Մենք պետք է անդրադառնանք մեր բժշկական անձնակազմի ունակությունների և գիտելիքների անընդհատ բարձրացմանը»,- նշեց նախարարը: