Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը և դրա ազդեցությունը կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա:
Արտաքին գործերի նախարարներին տեղեկություններ կտրամադրվեն կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ քարտուղարության և ՀԱՊԿ միացյալ շտաբի աշխատանքների մասին: