Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը, որպես ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՀՀ պատվիրակության կազմում Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում մասնակցում է ՄԱԿ ԶՀԿ Գործադիր խորհրդի 116-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: