Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները, իրականացվել են 65 տոկոս Կառավարության, 35 տոկոս համայնքային միջոցներով:
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 49 մլն 716 հազար դրամ է։ Ընդհանուրը 2150 մետր երկարությամբ ներքին ցանցի Սարագյուղ և Բավրա բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտված են, Ղազանչի բնակավայրում էլ աշխատանքները մոտենում են ավարտին։