Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները՝ ասված է ՌԴ կառավարության կարգադրության մեջ:
Ժամանակավոր սահմանափակումները պայմանավորված էին կորոնավիրուսի համավարակով:
Մարտի 11-ին Ռուսաստանը չեղարկել էր դեպի Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան ոչ կանոնավոր չվերթերի համար սահմանված սահմանափակումները: