Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հուլուսի Աքարի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ հետևելու «Էֆես-2022» միջազգային զորավարժություններին:
Այցի շրջանակներում Հասանովը նաև այցելելու է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կազմակերպած ցուցահանդեսին։
«Էֆես-2022» միջազգային զորավարժություններն անցկացվում են Իզմիր քաղաքում: Դրանք կավարտվեն հունիսի 9-ին: