Հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկի օպերատիվ բաժիններում ստացված տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն:
Խուզարկությամբ վերջինիս տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է թաքցված փաթեթ, որում առկա են եղել հաշիշ տեսակի թմրանյութին նմանվող, 2,50 և 1,65 գրամ քաշերով, դարչնագույն և մոխրագույն զանգվածներ, ինչպես նաև 3 հատ Buprenorphine տեսակի հոգեներգործուն դեղահաբ:
Փաստի առթիվ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշյալ քաղաքացին ձերբակալվել է: