Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին Անկարա նախատեսված աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև Մոսկվայի ու Կիևի բանակցությունների վերսկսման հեռանկարները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են, որ նախարարները մտադիր են քննարկել նաև իրադրությունը Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում:
Բացի այդ, Լավրովն ու Չավուշօղլուն կանդրադառնան Սիրիայի հարցով առաջիկա միջազգային հանդիպման բովանդակային կողմին: