Ղազախստանցիների 77,18%-ը հունիսի 5-ին կայացած հանրաքվեում կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին՝ հայտնել է երկրի հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
Նրա խոսքով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 68,05%, իսկ սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկած քաղաքացիների թիվը կազմել է 18,66%:
Այսպիսով, Ղազախստանի Հիմնական օրենքում առաջարկվող փոփոխությունները համարվում են ընդունված։
Դրանց համաձայն՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն մեծանում է խորհրդարանի և տեղական ներկայացուցչական մարմինների դերը, ամրապնդվում է իրավապաշտպան ոլորտը, փոփոխությունների է ենթարկվում Սահմանադրական դատարանը, ամրագրվում է մահապատժի վերացումը, և չեղարկվում է Նուրսուլթան Նազարբաևի՝ «երկրի առաջին ղեկավարի» կարգավիճակը: