Այժմ մոտ 120 երկիր պատրաստ է ընդունել ռուս զբոսաշրջիկներին, բայց իրականում ռուսները կարող են հասնել միայն վեց կամ յոթ երկիր՝ ասել է արտագնա զբոսաշրջության օպերատորների «Տուրպոմոշչ» ասոցիացիայի տնօրեն Ալեքսանդր Օսաուլենկոն։
Նրա խոսքով՝ այժմ դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքը կազմում է նախորդ տարվա 70-80 տոկոսը, բայց հույս կա, որ ամռան երկրորդ կեսին այն կհասնի մինչև 2021 թվականի մակարդակին՝ տեղեկացնում է Interfax-ը։
«Եգիպտոսը՝ մեր երկրորդ զանգվածային ուղղությունը, սկսել է վերականգնվել, բայց այսօր ռուս զբոսաշրջիկների հայացքներն ուղղված են ավելի մոտիկ՝ ԱՊՀ երկրները: Ավանդաբար եղել է Բելառուսը, այսօր դրան ավելանում են Հայաստանն ու Ղրղզստանը, որտեղ հունիսի երկրորդ կեսից կիրականացվեն չարտերային թռիչքներ: Աբխազիան ծրագրում է այս տարի գերազանցել սեփական ռեկորդները և հյուրընկալել ավելի քան 1,5 միլիոն ռուս զբոսաշրջիկի»,- հավելել է Օսաուլենկոն: