Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի համար ամենադժվար շրջանները ներկայումս Զապորոժիեի և Սևերոդոնեցկի ուղղություններն են։ Նրա խոսքով, որը մեջբերում է РБК-Украина գործակալությունը, երկուշաբթի օրվա դրությամբ «սպառնալից իրավիճակ է նկատվում Զապորոժիեի շրջանում և Սևերոդոնեցկում»։
Զելենսկին նաև նշել է, որ Կիևի համար իրավիճակը կարող է զգալիորեն վատթարանալ։ «Եթե Դոնբասում բեկում լինի, մեզ համար շատ դժվար կլինի»,- ասել է նա։