Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։ 102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 390 կգ արդյունքով (176 + 214) արծաթե մեդալը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը։ Նա ընդամենը 2 կգ է զիջել չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի ծանրորդին։
109 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Մարտիրոսյանը երկամարտում ցույց է տվել 371 կգ արդյունք (170 + 201) և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Այսօր պայքարի դուրս եկած մեր վերջին ներկայացուցիչը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), 6 տարվա դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, 5-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 227 կգ արդյունքով (105+122)։
Մրցումային վերջին օրը՝ հունիսի 5-ին, պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (+109 կգ): Նրանց մրցելույթների մեկնարկը ժամը 18:00-ից է: